Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը մոտ է իր նոր թիմում վերջապես նորամուտը նշելուն:
Diario AS-ի տեղեկություններով՝ «արքայական» ակումբի մարզչական շտաբը վստահ է, որ 18-ամյա թուրքը կկարողանա մասնակցել «Վիլյառեալի» հետ հանդիպմանը, որը կկայանա հաջորդ շաբաթավերջին։
Նշվում է, որ եթե Գյուլերի ապաքինման հարցում ինչ-որ բան ըստ պլանի չընթանա, ֆուտբոլիստի առողջությունը վտանգի տակ չի լինի մինչև 2024 թվականի սկիզբը, երբ «Ռեալը» կխաղա «Մալյորկայի» հետ։
Աղբյուրը հայտնում է նաև, որ «Լոս Բլանկոսի» մեկ այլ կիսապաշտպան՝ Օրելիեն Չուամենին պետք է պատրաստ լինի «Վիլյառեալի» հետ հանդիպմանը։