Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն այտոսկրի փոքր կոտրվածք է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ իր թիմի վերջին խաղում, որն ավարտվել է Չավիի թիմի նվազագույն հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Լրագրող Տոնի Խուանմարտին հայտնում է, որ չնայած վնասվածքին, բժշկական շտաբը հավատում է Արաուխոյի մասնակցությանը «Ժիրոնայի» դեմ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 10-ին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Արաուխոն Իսպանիայի Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում, որտեղ դարձել է 1 գոլի հեղինակ։ Ուրուգվայցին իր հինգերորդ մրցաշրջանն է անցկացնում Իսպանիայում՝ «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում։