Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հնարավորություն ունի խաղալու Պրեմիեր Լիգայի թոփ ակումբներում: Այս մասին հայտնում են 90min լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական մեկ այլ գրանդ՝ «Լիվերպուլը», պատրաստ է մրցակցել «քաղաքայինների» հետ Ֆլորիանի համար։
Վիրցի տրանսֆերը գնահատվում է 85 միլիոն եվրո: Կիսապաշտպանի պայմանագիրը «դեղագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։