«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Ա Սերիայի նոյեմբերի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերին «Յուվենտուսը» երեք հանդիպում է անցկացրել։ «Յուվենտուսը» հաղթեց «Ֆիորենտինային» (1-0), «Կալյարիին» (2-1) և ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ (1-1): Մրցանակը գնահատել է սպորտային լրատվամիջոցների տնօրեններից կազմված ժյուրին, ովքեր գնահատել են յուրաքանչյուր մարզչի՝ հիմնվելով տեխնիկական և մարզական չափանիշների վրա, ինչպես նաև իրենց թիմերի ելույթների որակի և խաղերի ընթացքում վարքագծի/արդար խաղի վրա։
Մասիմիլիանո Ալեգրին մրցանակը կստանա դեկտեմբերի 8-ին՝ «Նապոլիի» հետ Ա Սերիայի 15-րդ տուրի հանդիպման մեկնարկից առաջ։