Լևերկուզենի «Բայերը» միակ ակումբն է Եվրոպայի թոփ 5 առաջնություններում այս ցուցանիշով

Կիրակի օրը «Բայերը» Բունդեսլիգայի 13-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ (1-1) և երկարաձգեց իր անպարտելիության շարքն այս մրցաշրջանում։

Լևերկուզենյան ակումբը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, որոնցից 18-ում հաղթել է, 2-ը՝ ոչ-ոքի։

Այսպիսով, Խաբի Ալոնսոյի թիմը միակն է Եվրոպայի թոփ 5 լիգաներում, որն այս մրցաշրջանում չի պարտվել, այն բանից հետո, երբ Լիգա 1-ի 14-րդ տուրում «Նիցան» պարտվեց «Նանտին» (0-1)։