Որոշվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրի «Բավարիա» – «Ունիոն Բեռլին» հետաձգված հանդիպման օրը։
Խաղը պետք է կայանար դեկտեմբերի 2-ին «Ալիանց Արենայում», սակայն ձյան առատ տեղումների պատճառով չկայացավ։
Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա 2024 թվականի հունվարի 24-ին։