Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ Եվրո-2024-ը կարող է լինել իր վերջին մրցաշարը ազգային հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ Եվրո-2024-ը կարող է լինել իր վերջին մրցաշարը ազգային հավաքականի համար։

«Կարճաժամկետ ծրագրերից բացի այլ ծրագրեր չեմ կազմում։ Ամենակարևորը մարզավիճակն ու մրցունակ լինելն է, նպատակը Եվրոպայի գալիք առաջնությունն է։

Մենք գրեթե հաղթեցինք Եվրոն 2016 թվականին, և դա այն գավաթն է, որը ես կցանկանայի նվաճել Ֆրանսիայի հետ։ Սա կարող է լինել իմ վերջին մրցաշարը, բայց ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի դրանից հետո»,- ասել է Ժիրուն TeleFoot-ին տված հարցազրույցում։