Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին, ով արժանացել է Golden Boy մրցանակին։
«Ջուդն արդեն հիանալի ֆուտբոլիստ է։ Սա անհավանական տաղանդ է՝ ապագան իր ձեռքում: Նա անհավանական կարիերա է ունենալու։ Ես նույնիսկ չեմ կասկածում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
20-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։