Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Սան Պաուլոյում», բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել մադրիդյան ակումբ։
«ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում էին գնել ինձ, բայց ես փառք էի ուզում, ես ցանկանում էի գնալ «Ռեալ»: Ոչինչ չի համեմատվում «Ռեալի» հետ։ Մյուս թիմերն ավելի գրավիչ պայմանագիր առաջարկեցին, բայց Ֆլորենտինո Պերեսն ինձ համոզեց։ Նա ինձ ասաց. «Ի՞նչ ես ուզում՝ փող, թե փառք»։ Ես պատասխանեցի, որ ուզում եմ փառք ունենալ, իսկ հետո նա ասաց. «Դե, արի այստեղ», – Համեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Կոլումբիացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին։ Մադրիդցիների կազմում նա անցկացրել է 125 հանդիպում, դարձել 37 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։ 2020 թվականին Խամեսը հեռացավ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։