Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, թե իր ինչը չի հավանում Կառլո Անչելոտտին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է, թե ինչն է հիասթափեցնում թիմի գլխավոր մարզիչ Կադլո Անչելոտտիին։ Անգլիացին դեռ չի կարողացել իսպաներեն սովորել։

«Գիտեմ, որ հիասթափեցնում եմ Անչելոտիտին մեկ բանով։ Ես դեռ չեմ խոսում իսպաներեն: Կներեք, բայց այս լեզուն սովորելիս անսպասելի խոչընդոտների հանդիպեցի։

Ինձ համար դժվար է, խոստովանում եմ։ Այնուամենայնիվ, ես երաշխավորում եմ առավելագույն նվիրվածություն»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ Բելինգհեմն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում խփել է 11 գոլ, ինչն առայժմ նրան դարձնում է մրցաշարի լավագույն ռմբարկու։