Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկի մարզչին կարող են հեռացնել աշխատանքից

Շուտով Անգլիայի Պրեմիեր զլիգայում մարզչական հերթական հեռացումը կլինի։

Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի կարծիքով՝ «Շեֆիլդ Յունայթեդի» մարզիչ Փոլ Հեքինգբոթոմը շուտով կկորցնի աշխատանքը։

Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանում իր թիմին գլխավորեց Պրեմիեր Լիգա՝ չնայած տրանսֆերային արգելքին ու որոշ կարևոր ֆուտբոլիստների հեռանալուն։

Այնուամենայնիվ, «Շեֆիքդը, Հեքինգբոտոմի գլխավորությամբ, բարձրագույն դիվիզիոնում մրցաշրջանը պատշաճ կերպով չսկսեց:

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի 14 տուրից հետո «Շեֆիլդ Յունայթեդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 5 միավոր։