Ռոբերտ Լևանդովսկին կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ ակումբից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։

Ըստ Sport-ի, ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի կատալոնական ակումբը կարող է վաղաժամ խզել նրա պայմանագիրը 2024/2025 մրցաշրջանից հետո, եթե նա այդ մրցաշրջանում անցկացնի հանդիպումների 55%-ից պակաս։ Լեհի պայմանագիրը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

15 տուրից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմը չորս միավորով է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։