Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին մեղադրանք է առաջադրվել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից (FA) այն բանից հետո, երբ նա քննադատել է մրցավար Սայմոն Հուպերին Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի «Թոթենհեմի» հետ խաղում (3-3), հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրը նաև պնդում է, որ խաղից հետո նորվեգացու կողմից սոցցանցերում տեղադրած «WTF» հաղորդագրությունը, հավանաբար, կհանգեցնի կարգապահության խախտման մեղադրանքի։
Պրեմիեր Լիգայի 14 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 30 միավոր և առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը։