«Նապոլիի» հարձակվող Մատեո Պոլիտանոն մեկնաբանել է թիմի պարտությունը Ա Սերիայի 14-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում (0-3):
«Սա ցավալի պարտություն է, բայց ես վստահ եմ, որ դեռ ոչինչ ավարտված չէ։ Մենք շարունակելու ենք աշխատել և մնալ լավատես։ Մենք պետք է առաջադիմենք»,- Պոլիտանոյի խոսքերն է մեջբերում calcionapoli1926.it-ը։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Նապոլին» 24 միավորով հինգերորդն է։