«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հեռանկարների մասին, ով վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից։
37-ամյա գերմանացին մյունխենցիների հետ պայմանագիրը երկարաձգել է պայմանագիրը մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Նոյերը վերադարձել է այդքան երկար բացակայությունից հետո: Նա արդեն գնում է դեպի իր նախկին տարբերակը դառնալու։
Նոյերը աշխարհի լավագույն դարպասապահի և Գերմանիայի հավաքականի առաջին համարի կարգավիճակը վերականգնելու ճանապարհին է»,- Հայների խոսքերը մեջբերում է Bild-ը։
Նոյերի վնասվածքից հետո «Բարսելոնայից» Մարկ-Անդրե տեր Շտեգենը դարձավ Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը։