Հյոն Մին Սոն․ «Այսպիսի խաղերն են պատճառը, որ մենք սիրում ենք ֆուտբոլը»

«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո (3-3) հայտնել է, որ հպարտ է իր թիմով։

«Այսպիսի խաղերն են պատճառը, որ մենք սիրում ենք ֆուտբոլը: Ես հպարտ եմ նրանց խաղով մեծ, մեծ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Բայց մենք մինչև վերջին պահը հավատում էինք ինքներս մեզ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Թոթենհեմը» տնային խաղում կընդունի «Վեսթ Հեմին»։