Իտալական ակումբը պատասխանել է Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին

«Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ​​տեղեկությունը, թե ակումբը ցանկանում է գնել «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին։

«Այդ ամենը իրականությանը չի համապատասխանում», – Ֆաբիանիի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։