«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակից (2-1) Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։
«Ինձ վստահեցին. Շատ կարևոր, դժվարին պայքարում և արժանի հաղթանակ էր, նույնիսկ երբ մենք պարտվում էինք 1-0 հաշվով, իմ թիմը դեռ լավագույնն էր խաղադաշտում։ Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ խաղացողների և մեր բոլոր երկրպագուների համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է թիմի կայքը։
14 տուրից հետո «Ռոման» 24 միավորով Ա Սերիայի 4-րդ տեղում է։