«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է կատալոնական ակումբից հնարավոր հեռանալու մասին տեղեկություններին։
«Ես չեմ զգում, որ իմ պաշտոնը երբևէ վտանգված է եղել։ Ես երջանիկ եմ, ունեմ նախագահի և Դեկուի վստահությունը։ Վստահ եմ, որ այս մրցաշրջանը շատ լավ է լինելու։ Պետք է ավելի հետևողական խաղալ։ Շատ բաներ պետք է բարելավվեն։ Մենք շատ լավ բաներ ենք արել, հիմա պետք է բարելավել խաղը։ Այսպես մեզ լավ արդյունքներ կբերեն»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
15 տուրից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Կատալոնական թիմը չորս միավորով է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»։