Երկու աղջիկ մեղադրել են Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստին բռնաբարության մեջ

Պրեմիեր Լիգայի անանուն ֆուտբոլիստը, ով անցյալ տարի մեղադրվում էր երեք կանանց բռնաբարության մեջ, կասկածվում է ևս երկու կնոջ բռնաբարության մեջ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ երկու աղջիկներ, որոնց անունները չեն բացահայտվում, նույնպես պնդում են, որ խաղացողը բռնաբարել է իրենց։ Նրանք պնդում են, որ անանուն ֆուտբոլիստն իրենց նկատմամբ բռնի գործողություններ է կատարել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա դեմ, որը հարուցվել է մյուս տուժողների հայտարարություններից հետո։

Աղջիկները պնդում են, որ նման իրավիճակից կարելի էր խուսափել, եթե խաղացողը կալանքի տակ առնվեր իրավապահ մարմիններին տուժողների առաջին իսկ կանչերից անմիջապես հետո։