Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շուտով կստանա իր Golden Boy մրցանակը, որը ամեն տարի շնորհվում է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։
Լրագրող Միգել Անխել Տորիբիոյի տեղեկություններով՝ անգլիացին իր մրցանակը կստանա վաղը։ Հիշեցնենք, որ Բելինգհեմն այս մրցաշրջանի սկզբում «Ոսկե Գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է France Football-ի վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը։
Ամռանը Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Ռեալ» 103 միլիոն եվրոյի դիմաց։ Այժմ 20-ամյա Ջուդը 13 խաղում 11 գոլով և 2 գոլային փոխանցումով Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է։