Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ինսայդ է հրապարակել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի պայմանագրի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտնել էր, որ նիգերիացին մոտ է նոր պայմանագիր ստորագրելուն։
«Աուրելիո Դե Լաուրենտիսը շատ վստահ էր, երբ ասաց, որ Օսիմհենը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն: Իմ կողմից ես չեմ կարող հաստատել այս տեղեկությունը։ Իրավիճակը մնում է բաց։ Տրանսֆեր հունվարի՞ն։ Սա կպահանջի խելահեղ առաջարկություն»,- ասել է Ռոմանոն իր փոդքաստում:
Օսիհենի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նիգերիացին հետաքրքիր է Լոնդոնի «Չելսիին»: