Հայտնի են դարձել Եվրոպայի 2024 թվականի առաջնության երեք գլխավոր ֆավորիտները

Goal.com պորտալի լրագրողները ներկայացրել են Եվրոպայի 2024 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտներին։ Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականը, որը Աշխարհի գործող փոխչեմպիոնն է։

Հեղինակավոր մրցաշարի ֆավորիտների վարկանիշային աղյուսակում Պորտուգալիայի հավաքականը երկրորդ տեղում է։ Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը։

Ֆավորիտների տասնյակում ներառվել են նաև Բելգիան, Իսպանիան, Թուրքիան, Հունգարիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Ավստրիան: Հատկանշական է, որ մրցաշարի տանտերերը՝ Գերմանիայի հավաքականը, այս վարկանիշում զբաղեցնում է ընդամենը 14-րդ տեղը։

Եվրո 2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։