ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի խաղի մասին։
«Կան սպորտաձևեր, որտեղ վիճակագրությունը մեծ նշանակություն չունի։ Եթե նայեք վիճակագրությանը, ապա կարող եք եզրակացնել, որ Դեմբելեն լավ խաղացող չէ։ Ես շատ ուշադրություն չեմ դարձնում վիճակագրությանը»,- ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին առաջնության 12 տուրերում դարձել է գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։