Էդի Հաու. «Ափսոս, որ մենք ավելի վաղ չավարտեցինք հանդիպումը»

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Նյուքասլը» հեշտությամբ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Էդի Հաուի թիմը հանդիպման ընթացքում մեծ առավելություն ուներ, թեև միայն մեկ անգամ գրավեց դարպասը։ «Նյուքասլի» մարզիչը ափսոսանք է հայտնել դրա համար. նա կարծում է, որ հանդիպումը կարող էր շատ ավելի վաղ ավարտվել։

«Միակ բանի համար, ինչի համար հիմա ափսոսում եմ, այն է, որ մենք ավելի վաղ չավարտեցինք հանդիպումը։ Մենք կարող էինք դա անել ավելի արագ և գնալ տուն: Մենք գերիշխում էինք։ Ճիշտ է, հանդիպման վերջում Նիկ Փոփի վնասվածքից հետո մի փոքր բուռն ու նյարդային էր, բայց մենք նույնքան լավ էինք պաշտպանվում»,- թիմի մարզչի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։