«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը «Նյուքասլից» կրած 0:1 հաշվով պարտությունից հետո խոսել է լրագրողների հետ:
«Կարմիր սատանաները» կարողացան գոլ բաց չթողնել «կաչաղակների» դեմ առաջին խաղակեսում, սակայն ընդմիջումից անմիջապես հետո զիջեցին՝ Էնթոնի Գորդոնի գոլը մնաց միակը հանդիպման ընթացքում:
«Վեց օրվա ընթացքում մենք երեք արտագնա հանդիպում ենք անցկացրել, իսկ առաջին խաղակեսում, ճիշտն ասած, դա շատ նկատելի էր: Մեզ պակասում էր տեմպը, ինտենսիվությունը, «Նյուքասլը» մեզանից շատ ավելի լավ տեսք ուներ։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք բարելավել իրավիճակը, բայց դա բավարար չէր։ Մենք ճնշում գործադրեցինք և կարող էինք գոլ խփել, բայց դեռ բավական սուր չէինք հարձակման մեջ»,- ասել է Մագուայրը TNT Sports-ին տված հարցազրույցում: