«Յուվենտուսը» հրաժարվել է վաճառել կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատիին։
25-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Մասիմիլիանո Ալեգրիի թիմի մեկնարկային կազմում է: Վերջերս Ա Սերիայի «Մոնցայի» դեմ խաղում (2:1) կենտրոնական պաշտպանը հաղթանակ բերեց թուրինյան թիմին՝ գոլ խփելով 94-րդ րոպեին: Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ Գատիի կարիերան կարող էր այլ կերպ ընթանալ. անցած ամառ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» 25 միլիոն եվրո առաջարկեց իտալացու համար: «Յուվենտուսը» հավանություն չի տվել գործարքին, ֆուտբոլիստը նույնպես ցանկանում էր մնալ:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերիկո Գատին 12 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Պաշտպանը վերջերս երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2028 թվականը։