Կառլո Անչելոտտի․ «Նա հիանալի է խաղում, և ես շատ գոհ եմ նրա ներդրումից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել կիսապաշտպան Բրահիմ Դիասի խաղը։

24-ամյա ֆուտբոլիստը, ով նախկինում բավարարվում էր փոխարինման դուրս գալով, «Լոս Բլանկոսի» վերջին հինգ հանդիպումներից չորսում եղել է մեկնարկայիին կազմում: Շաբաթ օրը իսպանացին դարձավ «Գրանադայի» դեմ խաղի (2:0) հերոսներից մեկը՝ դառնալով գոլի հեղինակ։

«Բրահիմը հիանալի է խաղում, և ես շատ գոհ եմ նրա ներդրումից: Նա կատարում է աշխատանքը ցանկացած դիրքում, որտեղ ես նրան դնում եմ: Նա ցուցադրում է իր որակները, ես գոհ եմ նրանից»,- Անչելոտտիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: