Կառլո Անչելոտտի. «Նրա վերաբերմունքը չի փոխվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի ապագայի մասին։

«Որոշումը նա կկայացնի։ Այստեղ նրան շատ են սիրում, նա դա գիտի։ Նա շարունակում է խաղալ նախկինի պես։ Նրա վերաբերմունքն այդ հարցում չի փոխվել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Los Blancos-ի մամուլի ծառայությունը։

Գերմանացի կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Կրոսը խաղադաշտ է դուրս եկել 18 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։