Հարի Քեյնը վերջապես տուն է գտել Մյունխենում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը վերջնականապես լուծել է Մյունխենի բնակարանների հարցը։ Ինչպես հայտնում է Bild-ն իր էջերում, անգլիացի ֆուտբոլիստը վարձակալելու է այն վիլան, որտեղ նախկինում ապրել է Լուկա Էրնանդեսը։

«Թոթենհեմից» «Բավարիա» տեղափոխությունից հետո Քեյնն ապրել է հյուրանոցում, որտեղ մեկ գիշերվա համար ակումբը վճարել է 11 հազար եվրո։

2023/24 մրցաշրջանում Հարի Քեյնը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում գործընկերների կազմում դարձել է 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Շաբաթ օրը «Բավարիան» պետք է տնային հանդիպում անցկացնի գերմանական Բունդեսլիգայում Բեռլինի «Ունիոն» դեմ: Սակայն խաղը հետաձգվեց ձյան տեղումների պատճառով։