Շատերի կարծիքով՝ Պաոլո Մալդինին «Միլանում» չէ բելգիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Շառլ դե Կետելարեի տրանսֆերի անհաջողության պատճառով, ում համար «Միլանը» շատ մեծ գումարներով տվեց, բայց այդպես էլ հաջողություն չտեսավ: Մալդինին կարծում է, որ ակումբի ղեկավարությունը բավարար համբերություն չի ցուցաբերել Դե Կետելարեի նկատմամբ՝ նրան միայն մեկ մրցաշրջան տալով։
«»Ակումբում աշխատելու ընթացքում 35 ձեռքբերում եմ կատարել, բայց հարցեր ծագեցին միայն Դե Կետելարայի մասին, ով 21 տարեկան էր։ Այս տարիքում պետք է համբերություն ունենալ ֆուտբոլիստի հետ, պետք է կարողանալ սպասել, աջակցել նրան»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։