«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի ակումբները։
Սա առաջին տարին չէ, որ ԶԼՄ-ները 27-ամյա ֆուտբոլիստին կապում են «Ռոմայից» հնարավոր հեռանալու հետ, սակայն նա չի շտապում բաժանվել հարազատ ակումբից։ Ըստ Էկրեմ Կոնուրի ինսայդների՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հունվարին. անգլիական մի շարք ակումբներ, որոնց անունները չեն բացահայտվում, ակնկալում են իտալացու հետ պայմանագիր կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հնարավորև գործարքի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լորենցո Պելեգրինին մասնակցել է «Ռոմայի» միայն 7 հանդիպումներին՝ բաց թողնելով մրցաշրջանի զգալի մասը վնասվածքի պատճառով: Հարձակողական ոճի կիսապաշտպանն դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: