Մարզվելու հնարավորություն աուտիզմ ունեցող երեխաների համար

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ֆուտբոլով զբաղվելն այլևս երազանք չէ:

ՀՖՖ-ն անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող (աուտիզմ, դաունի սինդրոմ, մանկական ուղեղային կաթված և այլն) երեխաներին և դեռահասներին՝ սկսած 9 տարեկանից:

Մարզումներն անցկացվելու են մարզչի և հոգեբանի անմիջական վերահսկողությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։