Ֆրանսիացի մասնագետ Բրունո Ժենեսիոն կարող է դառնալ «Լիոնի» նոր գլխավոր մարզիչը։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ ակումբը 57-ամյա ֆրանսիացուն դիտարկում է որպես պաշտոնանկ արված Ֆաբիո Գրոսոյի հավանական հետնորդ։
Նոյեմբերի 19-ին Ժենեսիոն հեռացավ «Ռենի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ժենեսիոն նախկինում աշխատել է «Լիոնի» հետ։ 2007-ից 2009 թվականներին նա եղել է թիմի սկաուտը, որից հետո երկու մրցաշրջան աշխատել է երկրորդ թիմի հետ։ 2011-ից 2015 թվականներին նա եղել է հիմնական թիմի մարզչական շտաբում՝ որպես օգնական, իսկ հետո 4 մրցաշրջան եղել է գլխավոր մարզիչ։