Daily Mail․ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատերը մտադիր է ուժեղացնել անգլիացի ֆուտբոլիստների դերը թիմում

Միլիարդատեր և Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջիմ Ռեթքլիֆը, ով ներկայումս մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերմանը, մտադիր է էապես փոխել թիմի ֆուտբոլիստների ընտրության համակարգը՝ հիմնվելով անգլիացի խաղացողների վրա, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռաթքլիֆին դուր է եկել թիմի կազմավորման մոդելը, որը գոյություն ուներ սըր Ալեքս Ֆերգյուսոնի ակումբում աշխատելու ժամանակ, երբ հատուկ շեշտադրում էր արվում տնային խաղացողների վրա։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց շատ ժամանակ է ծախսում արտասահմանյան տրանսֆերային շուկաների ուսումնասիրության վրա։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ ավելի շատ անգլիացի խաղացողների ակումբում ինտեգրելու ռազմավարությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նրանք ունենան անհրաժեշտ ֆուտբոլային որակներ։