Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը գնահատել է Լա Լիգայի ներկայիս մակարդակը Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո։
«Լա Լիգան այժմ շատ ավելի հավասար է, քան նախկինում։ Բոլոր թիմերը շատ լավն են, և յուրաքանչյուր հանդիպում շատ բարդ է։ Լա Լիգան շատ մրցունակ է։
Ամբողջ աշխարհը խոսում էր Ռոնալդուի և Մեսսիի մասին, բայց հիմա առանց նրանց Լա Լիգան ավելի հեշտ չէ, քան նախկինում։ Լա Լիգան դեռ շատ մրցունակ է, այստեղ հիանալի խաղացողներ կան»,- Օբլակի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։