Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ իր բախման մասին։
«Հիշում եմ, թե ինչ ասաց ինձ, ինչ-որ բան խաղի մասին։ Դրվագներ կային, երբ մենք տոնում էինք մեր գոլը, և նա մեզ ժեստեր էր ցույց տալիս, կարծես մեզ սպանելու է։ Նա մեզ ասաց, որ իրենք հաղթելու են եզրափակիչում:
Նա կռվեց ինձ հետ, չգիտեմ ինչու: Բայց ես ունեմ ինձ պաշտպանող խաղընկերներ։ Քրիստիան Ռոմերոն խելագար է։ Երբ մենք գոլ խփեցինք, նա սկսեց բարձր բղավել»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային նվաճելով չեմպիոնի տիտղոսը։