Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ մոտ են խաղադաշտ վերադառնալուն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Արդա Գյուլերը և Աուրելիեն Չուամենին վնասվածքներից հետո մոտ են խաղադաշտ վերադառնալուն։

Ըստ Marca-ի՝ երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են թիմի առավոտյան մարզմանը, սակայն հետևել են անհատական ​​ծրագրին:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստների վերականգնման գործընթացը մոտենում է ավարտին, սակայն նրանց խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա։

Հարկ է նշել, որ Գյուլերը մի շարք վնասվածքների պատճառով դեռ չի կարողացել նորամուտը նշել «Ռեալի» կազմում։