Ջանֆրանկո Զոլան խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալին» հարձակվող ընտրելու հարցում

Իտալացի նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Զոլան խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալին» հարձակվող ընտրելու հարցում։

«Մբապպեն, Հոլանդը և նույնիսկ Օսիմհենը իդեալական կլինեն «Ռեալի» համար։ Մբապպեի ու Հոլանդի իրավիճակները տարբեր են՝ «Մանչեսթեր Սիթին» հեշտությամբ բաց չի թողնի Հոլանդին։

Ես կընտրեի Մբապպեին՝ հաշվի առնելով նրա տաղանդը, բայց նա ավելի շատ եզրային հարձակվող է։ Հալանդը կամ Օսիմհենը կարող են ավելի լավ ընտրություն լինել, քանի որ նրանք կենտրոնական հարձակվողներ են»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։