Պրեմիեր Լիգան հաջորդ տարի կուսումնասիրի «Մանչեսթեր Սիթիի» կողմից կատարված 115 ֆինանսական խախտումները

Պրեմիեր Լիգան և «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել են ակումբի կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման հետ կապված գործը քննարկելու ժամկետի շուրջ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, գործընթացը տեղի կունենա աշնանը։ Կողմերն այժմ վկաներից ցուցմունքներ են հավաքում։

«Մանչեսթեր Սիթին» պետք է զեկուցի վերջին 14 մրցաշրջանների ընթացքում ֆինանսական կանոնակարգերի 115 խախտման մասին՝ սկսած 2009/10 մրցաշրջանից։

Ըստ աղբյուրի՝ վճիռը դժվար թե կայացվի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, այսինքն՝ 2025 թվականի ամառը։ Հատկանշական է, որ հենց այդ ժամանակ է ավարտվում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը։