Պրեմիեր Լիգան ներկայացրել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման թեկնածուներին։
Մրցանակին հավակնում են Էրիկ տեն Հագը (Մանչեսթեր Յունայթեդ), Էդի Հոուն (Նյուքասլ), Անդոնի Իրաոլան (Բորնմութ) և Ռոբ Էդվարդսը (Լութոն)։
Էրիկ տեն Հագը դարձավ միակ թեկնածուն, ով հաղթել է Պրեմիեր Լիգայի նոյեմբերին կայացած բոլոր երեք հանդիպումներում։
Այս մրցաշրջանում ամսվա լավագույն մարզիչ մրցանակին արժանացել է միայն «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն, ով այդ մրցանակին արժանացել է օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին։