Ֆիլ Ֆոդեն. «Պեպ Գվարդիոլան լավագույն մարզիչն է աշխարհում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին։

«Պեպը լավագույն մարզիչն է աշխարհում։ Նա անհավանական ուշադրություն է դարձնում դետալներին, և իմ խաղում դեռ շատ մասեր կան, որոնք կարող են բարելավվել, հատկապես իմ ներկայիս դերում:

Ես պետք է ավելի զգոն լինեմ պաշտպանությունում և ավելի լավ ընտրեմ իմ դիրքը։ Ես դա գիտակցում եմ և ամեն կերպ փորձում եմ շտկել թերությունները»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Անգլիացին իր նորամուտը «Սիթիի» կազմում նշել է 17 տարեկանում՝ իսպանացի մարզչի ղեկավարությամբ՝ հետագայում դառնալով թիմի կարևոր խաղացող։