Անսու Ֆատին երկար ժամանակով շարքից դուրս է եկել

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում», վնասվածք է ստացել «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում (3-2)։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ֆատիի մոտ սրունքի մկանի վնասվածք է ախտորոշվել։ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին արդեն հաստատել է, որ Ֆատին երկար ժամանակով շարքից դուրս է եկել։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ֆատիի վերականգնման ժամկետը կկազմի մոտ երեք ամիս։

21-ամյա Ֆաթին Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։