«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հնարավոր հեռացման մասին լուրերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը կարող է հեռացվել Չեմպիոնների Լիգայի «Պորտուի» հետ խաղում միավորներ կորցնելու դեպքում։
««Բարսելոնայի» կարգի ակումբի շուրջ միշտ շատ խոսակցություններ կլինեն: Եթե մենք երկարաձգեցինք պայմանագիրը Չավիի հետ, նշանակում է, որ վստահում ենք նրան», – Դեկույի խոսքերը մեջբերում է AS-ը։
Երեկ «Բարսելոնան» հաղթեց «Պորտուին» և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ։