«ՌԲ Լայպցիգի» երիտասարդ տաղանդ Չավի Սիմոնսը կրկնեց Արյեն Ռոբենի 20 տարվա ձեռքբերումը: Սրա մասին հայտնում է Opta Sports-ը։
Այսպիսով, Սիմոնսը դարձավ ամենաերիտասարդ հոլանդացին, ով գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի երեք խաղում անընդմեջ երիտասարդ Արյեն Ռոբենից հետո։ Վերջին հոլանդացի ֆուտբոլիստը, ով հասել էր այս նվաճմանը, Ռոբենն էր, ով դրան հասավ 19 տարեկան 321 օրականում: Դա 2003 թվականի դեկտեմբերին էր, երբ Ռոբենը պաշտպանում էր ՊՍՎ-ի գույները։
Նշենք, որ Սիմոնսը, ով այժմ 20 տարեկան 221 օրական է, Չեմպիոնների Լիգայի 5 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բունդեսլիգայում անցկացրած 12 խաղում՝ 4 գոլ և 7 գոլային փոխանցում։