Սերխիո Ռիկոն ծանր վնասվածքից հետո առաջին անգամ է ներկա գտնվել ՊՍԺ-ի խաղին

Դարպասապահ Սերխիո Ռիկոն գլխուղեղի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ ներկա է գտնվել փարիզյան ակումբի խաղին։ Երեքշաբթի երեկոյան Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները հանդիպեցին «Նյուքասլի» հետ և հանդիպման վերջնամասում խաղացին ոչ-ոքի՝ 1:1:

Հիշեցնենք, որ Ռիկոն վնասվածք էր ստացել անցած մայիսին ձիու հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Ըստ աղբյուրների՝ դարպասապահն ընկել է կենդանուց։ Հաղորդվում էր, որ դեպքից հետո Սերխիոն նույնիսկ մահվան շեմին է եղել, սակայն նրա վիճակը ժամանակի ընթացքում կայունացել է ու բարելավվել։

Այս պահին Ռիկոն դադարեցրել է կարիերան, սակայն դարպասապահը սեպտեմբերին հայտարարել էր, որ կցանկանար վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ և կրկին լինել ՊՍԺ-ի կազմում։