«Շախտյորը» Չեմպիոնների Լիգայում հաղթել է նույնքան անգամ, որքան նախորդ երեք մրցաշրջաններում

Ուկրաինական «Շախտյորը» հաղթել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում երեք խաղում և պահպանում է խմբային փուլի՝ վերջին տուրում խմբից դուրս գալու հնարավորությունը։

Զարմանալիորեն, «հանքափորները» տարել են նույնքան հաղթանակ, որքան Չեմպիոնների Լիգայի նախորդ երեք մրցաշրջաններում միասին վերցրած (3 հաղթանակ 18 խաղում): Իսկ վերջին անգամ «Շախտյորը» Չեմպիոնների Լիգայում երկու անընդմեջ հաղթանակ է տարել մրցաշարում 2017/18 մրցաշրջանում, գրում է Opta Sports-ը։

Հիշեցնենք, որ «Շախտյորն» ունի 9 միավոր՝ նույնքան, որքան «Պորտուն», որը խմբում երկրորդն է։ Պորտուգալական «Դրագաո Արենայում» մրցակիցները կհանդիպեն միմյանց վեցերորդ տուրում և կպարզեն, թե ով է շարունակելու ճանապարհը Չեմպիոնների Լիգայում։