Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին կարող է հրաժարվել Բրազիլիայի հավաքականը գլխավորելու հնարավորությունից։
Նրանք ցանկանում են մարզչին պահել «Ռեալում» ևս երկու տարի, հայտնում է մամուլը։ Այս առումով բրազիլական կողմը սկսել է այլընտրանք փնտրել Անչելոտտիին։
Փոխարենը հարավամերիկյան թիմը կարող է գլխավորել պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս «Ռոմայի» մարզիչն է: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
«Յուրահատուկը» հռոմեական թիմի գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։