Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը մոտ է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացմանը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Կիկե Մատեուն՝ սոցցանցերի միջոցով, մասնագետը կորցրել է ֆուտբոլիստների վստահությունը։ Ֆուտբոլիստները չեն հասկանում, թե մասնագետն ինչ է ուզում ստանալ իրենցից խաղադաշտում։
Ֆուտբոլիստներին չեն գոհացնում Չավիի մեթոդները։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Չավիի ապագան կատալոնական ակումբում կախված է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Պորտուի» դեմ հանդիպման արդյունքից։
Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 28-ին։ 43-ամյա մարզչի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: