«Պորտուի» դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել Չավիի համար

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Պորտուի» դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել Չավիի համար «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ըստ AS-ի լրագրողների՝ կատալոնական գրանդի ղեկավարությունը կարող է հեռացնել մասնագետին, եթե «կապտանռնագույնները» չհաղթեն առաջիկա հանդիպումը։ Մասնագետն այս խաղում կներկայացնի ամենամարտունակ կազմը՝ իրեն անհաջողությունից պաշտպանելու համար։

«Բարսելոնան» այսօր՝ նոյեմբերի 28-ին, կհանդիպի «Պորտուի» հետ: